Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Միջոցառումներ

Ուռուցքաբանական խոշոր ֆորում Հայաստանում. oncology.am

Ուռուցքաբանական խոշոր ֆորում Հայաստանում. oncology.am

Մայիսի 18-ին Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ «Հաղթահարենք քաղցկեղը ժպիտով» միջազգային գիտաժողովը, որտեղ ելույթներով հանդես եկան ԱՄՆ-ից ժամանած ուռուցքաբանության ոլորտում աշխարհահռչակ էքսպերտներ և բժշկագիտության հեղինակավոր մասնագետներ:

 

Գիտաժողովի կազմակերպիչներն էին՝ Երևանի պետական բժշկական համալսարանը, Արյունաբանության և ուռուցքաբանության հայկական ասոցիացիան, Սիթի օֆ Սմայլ հիմնադրամը, Երիտասարդ ուռուցքաբանների հայկական խումբը և Մանկական արյունաբանության և ուռուցաբանության հայկական խումբը:

Միջազգային գիտաժողովի շրջանակում մայիսի 19-ին Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնում կազմակերպվեց կոնֆերանս: Հյուսթոնից և Բոստոնից ժամանած անվանի մասնագետների, փորձագետների, հոգեբանների, սոցիալական ոլորտի աշխատողների, վիրաբույժների և և տեղի բժիշկների հետ միասին կազմակերպվեց սեմինար: Սեմինարի նպատակներից էր բժիշկների շրջանում իրականացնել փորձի փոխանակում, անցկացնել գիտական վարպետության դասեր և ուղիներ փնտրել հասարակության շրջանում նպաստելու քացկեղի մասին  տեղեկատվության մակարդակի բարձրացմանը:

Կոնֆերանս Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնում Կոնֆերանս Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնում Կոնֆերանս Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնում

Ուռուցքաբանության ազգային կենտրոնում մասնավորապես կազմակերպվել էին թոքի քաղցկեղին և մելանոմային վերաբերվող վարպետաց դասեր` աշխարհահռչակ բժիշկների մասնակցությամբ: Դասախոսները ներկայացրեցին այս հիվանդությունների ամենաժամանկակից ախտորոշման և բուժման մեթոդները, որոնք ընդունված են ԱՄՆ-ում:

Մայիսի 17-21-ը Երևանի պետական բժշկական համալսարանի, Արյունաբանության և ուռուցքաբանության հայկական ասոցիացիայի, City of Smile և IDeA հիմնադրամների հրավերով Հայաստանում էին ԱՄՆ առաջատար քաղցկեղի կենտրոնների՝ Տեխասի համալսարանի ՄԴ Անդերսոն Քաղցկեղի կենտրոնի (N1 քաղցկեղի կենտրոնը ԱՄՆ-ում ըստ US News & World Report-ի) և Հարվարդի համալսարանի Դանա-Ֆարբեր/Բոստոնի Մանկական քաղցկեղի և Արյան հիվանդությունների կենտրոնի (N1 մանկական քաղցկեղի կենտրոնը ԱՄՆ-ում ըստ US News & World Report-ի) պատվիրակությունները՝ մասնակցելու «Հաղթահարենք քաղցկեղը ժպիտով» միջազգային գիտաժողովին:


Կոնֆերանս Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնում Կոնֆերանս Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնում Կոնֆերանս Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնում

 

Պատվիրակության կազմում էին.

Տեխասի համալսարանի ՄԴ Անդերսոն Քաղցկեղի կենտրոնից.

  • պրոֆեսոր Օլիվեր Բոգլեր. ՄԴ Անդերսոն Քաղցկեղի կենտրոնի փոխնախագահ, Նեյրո-ուռուցքաբանության պրոֆեսոր, Գլխուղեղի քաղցկեղի հետազոտական կենտրոնի տնօրեն,
  • պրոֆեսոր Հագոփ Քանթարջյան. Լեյկեմիայի բաժանմունքի ղեկավար (ամենամեծն աշխարհում), աշխարհահռչակ գիտնական և բժիշկ, Օնկոհեմատոլոգիայի միության հիմնադիր,
  • պրոֆեսոր Ագոփ Բեդիկյան. Մելանոմայի բաժանմունքի պրոֆեսոր, մելանոմայի աշխարհահռչակ էքսպերտ,
  • պրոֆեսոր Արա Վափորչյան. Սիրտ-կրծքային վիրաբուժության բաժանմունքի ղեկավար, ԱՄՆ կրծային վիրաբուժության հանձնաժողովի տնօրեն,
  • պրոֆեսոր Կառլոս Բուեսո-Ռամոս. Արյունաբանական ախտաբանության բաժանմունքի պրոֆեսոր, Ոսկրածուծի հետազոտությունների բաժնի ղեկավար,
  • պրոֆեսոր Մարինա Կոնոպլյովա. Լեյկեմիաների և Ցողունային բջիջների փոխպատվաստման բաժանմունքների պրոֆեսոր,
  • Քերեն Ֆրենսիս. Գլոբալ ծրագրերի ղեկավար,
  • դոցենտ Մարո Օհանյան. Լեյկեմիաների բաժանմունքի դոցենտ:

 

Կոնֆերանս Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնում Կոնֆերանս Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնում


Հարվարդի համալսարանի Դանա-Ֆարբեր/Բոստոնի Մանկական քաղցկեղի և Արյան հիվանդությունների կենտրոնից.

  • դոցենտ Լեսլի Լեհման. Ցողունային բջիջների փոխպատվաստման կլինիկայի ղեկավար, Համաշխարհային առողջապահական ծրագրերի բժշկական ղեկավար, Հարվարդի համալսարանի մանկաբուժության դոցենտ,
  • Իրինի Ալբանտի. Համշխարհային առողջապահական ծրագրերի տնօրեն, Հարվարդի Առողջապահական դպրոցի դասախոս,
  • Բրայն Դելանեյ. Հոգե-ուռուցքաբանության ծառայության ղեկավար, Հարվարդի համալսարանի հոգեբանության դասախոս,
  • Քեյթի Հուլահան. գլխավոր բուժքույր, բուժքույրական ծառայությունների ղեկավար
  • Խորխե Ֆերնանդես. Կլինիկական հոգեբանական և սոցիալական ծառայության թիմի անդամ:

Գիտաժողովի ղեկավարն էր դոցենտ Ավո Արթինյանը`  ԱՄՆ Բեյլորի բժշկական համալսարանի կոլո-ռեկտալ քաղկեղի վիրաբուժության բաժանմունքի ղեկավար, Արյունաբանության և ուռուցքաբանության հայկական ասոցիացիայի նախագահ:

 

Գիտաժողովի ընթացքում Ուռուցքաբանության ազգային կենտրոնի և ԱՄՆ-ից ժամանած մասնագետների միջև ձեռք բերվեց պայմանավորվածություն` կենտրոնի ուռուցքաբանների վերպատրաստումների վերաբերյալ ՄԴ Անդերսոն Քաղցկեղի կենտրոնում:

 

Կոնֆերանս Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնում

 

Սկզբնաղբյուր. oncology.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ